Search
Close this search box.

Քանի միլիոն դոլար է աշխատում Փաշինյանը բանկերի գովազդի և սուբսիդավորման վրա

Վաչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որոշել է զբաղվել մաթեմատիկայով: Նա հաշվել է թե ասենք իքս մարդը որքան գումարի բարեգործություն է անում, և որքան գումար է ծախսում այդ բարեգործությունը գովազդելու վրա: Փաշինյանը հիացած իր մաթեմատիկական գիտելիքների վրա, հաշվարկել ու հանգել է այն եզրակացության, որ բարեգործության և գովազդի թվերը համադրելի են:

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանը ասում է, որ հանձնարարել է ինչ որ մարմինների ստուգել՝ թե ինչ արժողությամբ տոպրակներ է բաժանվում և քանի հոգու: Կարելի՞ է իմանալ, թե որ պետական մարմինի իրավասության շրջանակների մեջ է մտնում նման ուսումնասիրություն անելը:

Ենթադրելի է, որ մաթեմատիկական այս դիսերտացիայի համար նյութեր ապահովելու գործին կցվել է ԱԱԾ-ն, ինչը նշանակում է, որ այդ պետական մարմինը իր բուն գործով՝ազգային անվտանգությանը սպառնալիքների չեզոքացմամբ զբաղվելու փոխարեն, զբաղված է տոպրակներ քրքրելով, դրանց պարունակության արժեքը և տոպրակների քանակը հաշվելով:

Փաշինյանը երբևէ պատասխան կտա, պետական կառավարման համակարգը իր քմահաճույքներին ծառայեցնելու համար, բայց մինչ այդ մի քիչ էլ մենք զբաղվենք մաթեմատիկայով:

Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղված է Հայաստանի բանկային համակարգի քարոզով: Նա այնքան է խորացել այդ գործի մեջ, որ արդեն տեղյակ է, որ բանկերը ունեն 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային ռեսուրս, և քաղաքացիներին կոչ է անում գնալ և վարկ վերցնել բանկերից:

Եթե հաշվենք, որ Փաշինյանի համառ քարոզի արդյունքում միամիտ քաղաքացիները գնան և վարկ վերցնեն, ապա բանկերի տարեկան եկամուտը այդ գումարից կկազմի առնվազն 200-300 միլիոն դոլար: Հիմա հարց է առաջանում, որքան են բանկերը վճարում վարչապետ Փաշինյանին իրենց գովազդը անելու և քաղաքացիներին նոր վարկային բեռի տակ գցելու համար:

Վարկ գովազդելը ոչնչով չի տարբերվում պաղպաղակ կամ մակարոն գովազդելուց, միայն այն տարբերությամբ, որ պաղպաղակի կամ մակարոնի գովազդը չի կարող միլիոնավոր դոլարների եկամուտ ապահովել, իսկ բանկերի գովազդը կարող է: Իսկ որ Փաշինյանը սկսել է խաղալ «պո կրուպնոմու» մենք արդեն տեսնում ենք:

Հ.Գ. Փաշինյանը փող է աշխատում ոչ միայն գովազդի վրա: Նրա եկամուտները բանկերից կարող են տասնյակ և նույնիկսկ հարյուր միլիոն դոլարի հասնել: Փաշինյանը ասում է թե պետությունը պատրաստ է սուբսիդավորել վարկերը: Դրանով նա բանկերին ապահովում է երաշխավորված եկամուտով, պետբյուջեի հաշվին: Սա նույնն է, որ մակարոն արտադրողին ասես, թե ապրանքդ ինքնարժեքով ծախի, ես եկամուտդ կտամ պետբյուջեից: Իսկ ով չի կիսվի երաշխավորված եկամուտով, մանավանդ որ բանկերը վարկեր տալու խնդիր ունեն, իսկ Փաշինյանը ամեն կերպ աջակցում է նրանց: