Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գ.Ծառուկյան» հիմնադրամը մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել սահմանամերձ Տավուշին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետևողական աջակցությունը սահմանամերձ Տավուշի մարզին շարունակվում է: Այս անգամ հիմնադրամը սահմանապահ տավուշցիներին մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել: Համաճարակային վիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրապետությունում առաջացել է պարարտանյութի դեֆիցիտ:

Փաստի առաջ չկանգնելու համար՝ Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչներ դիմել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Խնդրին հնարավորինս սեղմ ժամկետում լուծում է տրվել, անհրաժեշտ պարարտանյութն արդեն սահմանապահ Տավուշում է: