Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը որոշել է՝ պաշտոնյաները մարտին պարգևավճար չեն ստանա

Իմ որոշմամբ՝ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, և այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ չե՞ն ուզում, արդյոք, պակասեցնել անիմաստ պարգևավճարները և դրանք փոխանցել, օրինակ, թոշակառուներին:

Վարչապետը, միաժամանակ, հավելեց, որ պարգևավճարների հարցը շատ է շահարկվում: «Բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարի նպատակով տարեկան 1 մլրդ դրամ գումար է օգտագործվում։ Եթե ձեր առաջարկը իրականություն դարձնենք, այսինքն՝ եթե բաժանենք այդ գումարը 503 հազար թոշակառուների թվի վրա, ստացվում է, որ տարեկան ամեն թոշակառուի կհասնի 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամով։

Եթե սա շատ կարևոր բան եք համարում, մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականից ձեր ակնկալիքից 24 անգամ ավելացրել ենք թոշակները»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։