Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ քաղաքացի

Հայաստանում ևս մեկ պացիենտ է մահացել, ում մոտ կորոնավիրուս կար: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ցավակցեց 68-ամյա քաղաքացու հարազատներին՝ նշելով, որ վերջինս ունեցել է խրոնիկ հիվանդություններ` երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, շաքարային դիաբետ:

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսից մինչ այս պահը մահացել է 8 մարդ:

Ի դեպ, Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել: