Search
Close this search box.

Ֆրանսիայի հարավում գտնվող ամենամեծ շուկան վերածվել է դիահերձարանի

Ֆրանսիայում արագընթաց գնացքներն օգտագործվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար, հաղորդում է ABC News-ը:

Դրանցում բուժվում են ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդները: Որպես օրինակ՝ հեռուստաալիքը բերում է արագընթաց գնացքը, որտեղ բուժվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20 հիվանդ:

Ինտենսիվ թերապիայի այդ շարժական բաժանմունքը գերծանրաբեռնված հիվանդանոցների հոգսը թեթեւացնելու համար օգտագործվող գնացքների, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ անգամ ռազմական նավերի լայնածավալ մոբիլիզացման միայն մի մասն է:

Ընդ որում՝ Ֆրանսիայի 42-ամյա նախագահ Էմանուել Մակրոնի քննադատները համարում են, որ նա չափազանց ուշացրել է COVID-19-ի տարածումը կանխելու համար ծայրահեղ միջոցների կիրառումը:

Քննադատների կարծիքով՝ Ֆրանսիան, որն աշխարհում ամենահարուստ երկրներից մեկն է առողջապահության լավագույն համակարգերից մեկով, երբեք չպետք է բախվեր այդպիսի ճգնաժամի հետ:

Եվրոպայի Ռյունժի խոշորագույն մթերային շուկան, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավում, վերակազմավորվել է դիահերձարանի, նշում է գործակալությունը:

Երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահերի թիվը հատել է 7 500-ի շեմը, շուրջ 7 000 պացիենտ հայտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: