Search
Close this search box.

Պետություն ունենալու կոշտ արվեստը. Սերգեյ Բագրատյանը շնորհավորում է

Ողջ աշխարհն ալեկոծվում է համաճարակի արհավիրքից: Հազարամյակների պետականության ընթացքով բովված Չինաստանն ու Իրանը, հազարամյակների պատմության քառուղիներով անցած Հայաստանը արտակարգ իրավիճակներում պետության արդյունավետ կառավարման թեստ են հանձնում: Բոլոր պետությունների տնտեսությունները պարալիզված են, անորոշություն է ամենուր:

Պետությունը ոչ իշխանությանն է, ոչ էլ ընդդիմությանն է։ Պետությունը ժողովրդինն է։Հաղթելու է այն պետությունը, որի ժողովուրդը միասնական է և արդար, որտեղ այլևս արհամարհվում է կեղծիքն ու սուտը, որտեղ քաղաքական գործիչն այլևս պետական գործիչ է:

Դիմացեք սիրելիներս՝ լավ է լինելու: Շուտով կհանդիպենք

Հ.գ. Շնորհավորում եմ բոլորիդ՝ Ծաղկազարդի տոնի առիթով:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից