Search
Close this search box.

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը անցել է 7500-ից

Ֆրանսիայի Առողջապահության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը հայտարարել է, որ երկրի հիվանդանոցներում, բժշկական և սոցիալական հաստատություններում գրանցված մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 7,5 հազարը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ ներկայում հիվանդանոցներում կա 26143 մարդ, ինչը 711-ով ավելին է, քան ապրիլի 3-ին:

Վարակվածների ընդհանուր թիվը 68 605 մարդ է:

Հիվանդանոցներում արձանագրված մահերի թիվը 5532 է, ևս 2028-ը մահացել է բժշկական և սոցիալական հաստատություններում:

«Այսպիսով, մարտի 1-ից հիվանդանոցներում, բժշկական և սոցիալական հաստատություններում մահացությունների ընդհանուր թիվը 7.560 է»,- ասաց Սալոմոնը: