Search
Close this search box.

Ռուսաստանում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։ Ցավակցում ենք Օրդյաններին և կորոնավիրուսից մահացած մեր բոլոր մյուս հայրենակիցների հարազատներին, հույսով, որ իրավիճակն արագ կկարգավորվի, և բոլոր հիվանդները կառողջանան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։

Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Մարտի 23-ին Հասրաթյանին հիվանդանոց էին տեղափոխել իր բնակարանից, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջանում։ Սկզբում նրան բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ տարել էին քաղաքային N68 հիվանդանոց, իսկ մարտի 27–ին՝ Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր։