Search
Close this search box.

Լուցկի կեր, էժանա

Ինչպես ասում են լավագույն նորը՝ դա մոռացված հնի կրկնությունն է։ Համեմատեք՝ թանկացած մթերքների փոխարեն գնեք դրանց փոխարինիչները. էկանոմիկայի նախարար Տիգրան Մկրտչային խորհուրդը։

«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել» ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ թունելի Հակոբի խորհուրդը։

Մեզ մնում է, այս անհեթեթ ու խայտառակ հայտարարություններին, ավելացնել հայտնի անեկդոտը, երբ մեկին հարցնում են, թե ինչու ես պոնչիկ ուտում պատասխանում է, որովհետև էժան է, իսկ դիմացինը խորհուրդ է տալիս եթե էժան է, ապա ավելի լավ է լուցկի կեր, իսկ եթե լուրջ, ապա խոսելուց առաջ մի փոքր մտածելը դեռևս ոչ ոքի չի վնասել․․․

էդիկ Մնոյանի  ֆեյսբուքյան էջից