Search
Close this search box.

Պարետից ու վարչապետից պահանջում եմ զերծ պահել Veolia Armenia-ին հանցավոր մտադրությունից

Պարզվում է, որ Veolia Armenia-ն համաշխարհային պանդեմիայի օրերին` 2020թ ապրիլի 6-ից 7-ը, պատրաստվում է ջրազրկել հազարավոր քաղաքացիների բնակարանները: Ընդ որում, օտարերկրյա այդ կազմակերպությունը ջրազրկումը մտադիր է իրականացնել շուրջ 24 ժամ:

Վերջինս իր գործողությունները հիմնավորում է պլանային աշխատանքներով: Veolia Armenia-ին հիշեցնեմ, որ արտակարգ իրավիճակում, օրենքի ուժով չեղարկվում են նախապես պլանավորված միջոցառումները, մանավանդ եթե դրանք ուղիղ կապված են մարդկանց կյանքի և առողջության հետ:

Համարելով, որ ներկա պայմաններում Վեոլիա-Արմենիայի կողմից նախապատրաստվող գործողությունն իրենից վնասարարություն է ( սաբոտաժ) ներկայացնում, ՀՀ պարետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ից, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ից, ՀՀ կառավարություն-ից պահանջում եմ կազմակերպությանը զերծ պահել հանցավոր մտադրությունից: Հակառակ դեպքում, պնդում եմ, որ վերջիններս են լինելու` 24 ժամյա ջրազրկման հետևանքով, ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության հետ կապված առաջացող խնդիրների պատասխանատուն:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից