Search
Close this search box.

Քաղաքապետի անհասկանալի մուննաթը և վարչապետին ու նախարարին ուղղված ակնարկը

Երեկ նայեցի քաղաքապետի այսպես կոչված լայվը և խորը ափսոսանք ապրեցի, որ իմ և հազարավոր մեր քաղաքացիների կողմից ընտրված և սիրված քաղաքապետը ցավոք կորցնում է իրականության զգացումը։

Փաստենք, որ այդպես էլ չհասկացվեց կոնկրետ ում և ինչին էր ուղղված քաղաքապետի մուննաթը, նախ բառապաշարն էր շատ հիասթափեցնող և քաղաքապետին ոչ հարիր. և եթե ուղղված էր ֆեյսբուքյան շատ հաճախ նաև տեղին քննադատություններին, ապա կարծում եմ, որ ճիշտ կլիներ աղբահավաք կամազներն ու նավեսները գովազդելու փոխարեն, անդրադառնար բարձրաձայնված խնդիրներին և հատկապես կորանավիրուսին, որի մասին մեկ նախադասություն անգամ չասաց։

Կամ ասում է, ես և իմ ընկերները 1300 տարեցների սննդի և անհրաժեշտ կենցաղային պարագաների փաթեթներ ենք տարել: Այ ցավտ տանեմ, եթե ուշադիր հետևես նույն սոցցանցերին և միայն քեզ վերաբերվող թեմաները չառանձնացնես, ապա կնկատես, որ քո թվարկած օգնության տասնապատիկը, մեր հասարակ քաղաքացիներն ու գործարարները մեկ կամ երկու օրում են իրականացնում՝ չունենալով ոչ քո անձնական և ոչ էլ քաղաքապետարանի ահռելի միջոցները։ Լայվերի հետ կապված, եթե ի նկատի ունի վարչապետին կամ առողջապահության նախարարին, ապա ես ողջունում եմ նրանց այդ հանրության հետ շփվելու ձևաչափը, որովհետև կրկնում եմ, այդ մարդիկ կաբինետում նստելու փոխարեն օրուգիշեր կոնկրետ գործով են զբաղված և քանզի Երևանը այս պահին մեր վարակակիր քաղաքացիների քանակով առաջին տեղում է գտնվում, ապա ի պաշտոնե վարչապետից և նախարարից հետո, երրորդ պաշտոնյան, որի աշխատանքը հանրությունը պետք է նկատի և անձամբ իրեն ավելի հաճախ տեսնի և լսի՝ այդ անձը միանշանակ Երևանի քաղաքապետն է։

Ինչ վերաբերվում է քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատանքին, բան չունեմ ասելու աղբահանությունը իդեալական վիճակում է և այս ամսվա մեջ մի անգամ էլ մուտքերն են ախտահանել, սակայն եթե այդ աշխատանքները շարունակական բնույթ չեն կրում, ապա արդյունավետությունը զրո է, իսկ քաղաքում ծավալուն ախտահանման աշխատանքներ, առայժմ Գագիկ Ծառոուկյան հիմնադրամն է իրականացնում։

Հուսով եմ հաջորդ տեսաուղերձում մեր քաղաքապետը ավելի պատրաստված, հստակ ասելիքով և մեր քաղաքացիներին հուզող և օրվա հրամայական պահանջող խնդիրների կարգավորման ուղղությամբ տարվելիք և արդեն մշակված արդյունավետ ծրագրերի մեկնարկմամբ հանդես կգա։

Էդիկ Մնոյանի ֆեյսբուքյան էջից