Search
Close this search box.

Ծառուկյանի քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդների պնդումների հակառակ կողմը

Հայաստանում արդեն կես ամսից ավելի արտակարգ դրություն է: Մարդկանց հրահանգված է մնալ տանը, ինչի արդյունքում տնտեսությունը կանգ է առել: Արտակարգ դրության ռեժիմը կշարունակվի մինչև ապրիլի 14, և մեր ունեցած հավատի տեղեկություններով կերկարաձգվի մինչև մայիս: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, գոնե այս պահին հայտնի չէ:

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, կորցրել է աշխատանքը, ինչի արդյունքում զրկվել է գումար վաստակելու հնարավորությունից: Նույնիսկ այն ժամանակ,երբ մարդիկ աշխատում էին նրանք հազիվ էին ծայրը-ծայրին հասցնում, իսկ հիմա ընդհանրապես հայտնվել են անելանելի վիճակում: Իսկ սոցիալապես անապահով խավերը ընդհանրապես հայտնվել են սովահարության եզրին:

Հայաստանի պետությունը լվացել է ձեռքերը, մարդկանց կերակրելով ինչ որ անորոշ խոստումներով: Այս պահի դրությամբ մարդիկ պետությունից որևէ շոշափելի օգնություն չեն ստացել: Իսկ խոստումով տուն չես պահի, երեխաներին չես կարակրի: Միակ մարդը, ով այս պահին շարունակում է օգնություն բաժանել սոցիալապես անապահով մարդկանց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է:

Ծառուկյանի բոլոր քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդները միշտ պնդել են, որ նրա կողմից իրականացվող բարեգործությունը ունի քաղաքական ենթատեքստ, որ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվում միայն նախընտրական շրջանում, և դա ոչ թե բարեգործություն է, այլ ընտրակաշառք: Հիմա Հայաստանում նախընտրական իրավիճակ չէ, հաջորդ ընտրություններին դեռ երեք ու կես տարի ժամանակ կա, բայց Ծառուկյանը շարունակում է սննդամթերք և այլ անհրաժեշտ ապրանքներ տրամադրել տասնյակ հազարավոր մարդկանց: Մարդիկ սիրով ընդունում են այդ օգնությունը, ինչը ցույց է տալիս, որ նրանք ունեն այդ օգնության կարիքը:

Այդ օգնությունը շատ կարևոր է այն ստացողների համար, բայց հասկանալի է, որ այն չի կարող ամբողջովին լրացնել մարդկանց պահանջները: Բայց այստեղ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. մարդիկ տեսնում են, որ իրենք լքված ու մոռացված չեն, որ կա մարդ, կա քաղաքական ուժ, ով մտածում և հոգ է տանում իրենց մասին:

Ինչպես նախորդ բոլոր իշխանությունները, այս իշխանությունն էլ ցույց տվեց, որ այն սպասարկում է միայն այդ իշխանությունը ներկայացնող անձնաց շահերը:

Ամենայն հավանականությամբ, այդ օգնություն ստացողների մեծ մասը երբեք չի քվեարկել ԲՀԿ-ի օգտին, և հետո էլ չի քվեարկի, որովհետև նախընտրական շրջանում նրանց մեծամեծ խոստումներ կտան, ու այդ մարդիկ հերթական անգամ կհավատան այդ խոստումներին ու գնան դրանց հետևիից:

Թեպետ դրանով է մարդը տարբերվում ոչխարից, ոչ մի ոչխար խոստումի հետևից չի գնում: