Search
Close this search box.

Կորոնավիրուս է հաստատվել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ

Այս պահին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներից 2-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, նրանց վիճակը շատ լավ է, 17-ը մեկուսացված է, 14-ը՝ ինքնամեկուսացված:

Այս մասին այսօր` ապրիլի 3-ն, պարետատանը կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Ամսի 1-ից հետո, երբ մեր աշխատակիցները միացան «Զվարթնոցի» հերթապահներին՝ օգնելու մեծ թռիչքների ժամանակ, հիշում եք՝ ուժեղացրել էինք հերթապահությունը, այդ ժամանակ մեր Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ հայտնաբերվեց վարակը:

Երեկ նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսացման, մյուսի մոտ, որը նրա հետ հերթապահել էր, ևս հաստատվեց վարակը: Նրա մոտ սկզբում կասկածում էին թոքաբորբ, երեկ, բարեբախտաբար, հերքվեց, նրա վիճակը այժմ ևս լավ է»,- ասաց Ավագյանը: