Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ է հնդկաձավարը դարձել 750 դրամ, իսկ ոսպը՝ 650

Ինչո՞ւ է հնդկաձավարը դարձել 750 դրամ, իսկ ոսպը՝ 650, ArmLife.am-ի հարցին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հնդկաձավարի եւ ոսպի գների բարձրացումը կապված է լոգիստիկ շղթայի խաթարման հետ: Ըստ նրա` Իրանից եւ Ռուսաստանից բեռների հոսքերն այդ պատճառով որոշ դժվարությունների են բախվում, ինչը, սակայն, չի խանգարում հայ արտահանողներին անխափան մատակարարում ապահովել:

«Բացի այդ, Ռուսաստանում հնդկաձավարի գինը սկսել էր բարձրանալ դեռ նախքան կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած ճգնաժամը: Պատճառները կապված են շուկայի հետ: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հնդկաձավարի գինը բարձրացել է 2 անգամ»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ եթե ներքին շուկայում խնդիրներ առաջանան, ապա դրան կարձագանքի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: