Search
Close this search box.

Կորոնավիրուսից այսօր 3-րդ քաղաքացին մահացավ. մահացածների թիվը հասավ 7-ի

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք։ Այս  մասին տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- ասված է խոսնակի գրառման մեջ։

Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7-րդ դեպքն է: