Search
Close this search box.

Անցնող գիշեր ԱՄՆ-ում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից

Ամենաքիչը 1374 մարդ է մահացել կորոնավիրուսից անցնող գիշեր, ԱՄՆ-ի տարածքում: Նրանցից 588-ը Նյու-Յորքից են: Այս տվյալներն այսօր հրապարակել է ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան հետազոտական ինստիտուտը:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր սա 1 գիշերում գրանցված մահերի առավելագույն ցուցանիշն է, որ երբեւէ եղել է 1 երկրի տարածքում:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում է գրանցվում: Երկիրը գլխավորում է բոլոր ցուցանիշները ոչ միայն վարակվածների, այլեւ մահացածների թվով աշխարհում: Ապրիլի 2-ի առավոտյան ստացված վերջին տվյալների համաձայն,  երկրում հաստատվել է վիրուսի առկայություն 215. 417 մարդու մոտ, նրանցից 4757-ը մահացել է: Ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ապրիլի 1-ինկորոնավիրուսից մահացել է 6 շաբաթական նորածին: