Search
Close this search box.

Վրաստան վճարում է բնակիչների կոմունալ ծախսերը

Վրաստանի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի և երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշում է ընդունել մեղմացնել բնակչության ուսերին ընկած ծախսերը։ Գախարիան հայտարարել է, որ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին լույսի և գազի այն բաժանորդները, ովքեր 1 ամսվա մեջ համապատասխանաբար 200 կիլովատտից և 200 խորանարդ մետրից ավել լույս ու գազ չեն ծախսում, ապա նրանց վճարները կփոխհատուցի կառավարությունը։

Ըստ Վրաստանի վարչապետի աշխատակազմի տվյալների՝ Վրաստանի իշխանություններն ամբողջությամբ կփոխհատուցեն 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի աբոնենտների ծախսերը։

Գախարիան նաև հայտնել է, որ իր կառավարությունը կփոխհատուցի բնակչության աղբի և ջրի վարձավճարները։