Search
Close this search box.

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, արտակարգ դրության պայմաններում երկաթգծի սպասարկումը դադարեցնելու մասին. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ Է։ Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: