Search
Close this search box.

Գործատուի կողմից լրացված ձևաթուղթի օրինակը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, ըստ որի մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: