Search
Close this search box.

«Դիմացի’ր, Լևոն». Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

Շախմատային աշխարհը ցնցված է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի ողբերգական մահից: Այդ մասին են վկայում բազմաթիվ շախմատիստների ցավակցական ուղերձները մեր ուժեղագույն գրոսմայստերին:

«Ոչ մեկս չգիտի, թե ինչքան է ապրելու այս աշխարհում, սակայն այս լուրը շատ ցավալի է և տխուր»,- առաջինը Լևոն Արոնյանին իր թվիթերյան էջում ցավակցել է ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան:

«Խորին ցավակցություններս, Լևոնին, և բոլոր այն մարդկանց, որոնց կյանքերը լուսավորվել են Արիանեի շնորհիվ»,- գրել է Գարի Կասպարովը։

Աշխարհի 13-րդ չեմպիոնից բացի Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել նաև նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք:

«Ցավակցում եմ… դիմացի’ր, Լևոն»- իր թվիթերյան էջում գրել է ադրբեջանցի գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովը:

«Խորապես ցավակցում եմ, Լևոն…»,- գրել է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ այսօր գիշերը Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում հայտնել էր իր կնոջ՝ Արիանե Կալոիի մահվան մասին: