Search
Close this search box.

Իսպանիայում կորոնավիրուսից մեկ օրում 849 մարդ է մահացել

Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:

«Euronews»-ը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է:

Իսպանիայում ավելացել է ինչպես մահվան, այնպես էլ վարակվածության ցուցանիշների աճի տեմպը: 24 ժամվա ընթացքում գրանցվել է 9 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 417: