Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Նա հայտարարեց, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։

«Ինչքան սահմանափակումները երկարում են, այդքան պրոբլեմները շատանում են՝ տնտեսական, սոցիալական, բայց դրանք չեն արվում ինչ-որ մեկի քմահաճույքի համար, սահմանափակումները քաղաքացիների անվտանգության համար են։ Կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ իրավիճակին․ լուրջ վերաբերվել խնդիրներին»,- ասաց վարչապետը։