Search
Close this search box.

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը ռեկորդային նվազել են. Euronews

Իտալիայում մարտի 30-ի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել։ Թեև մեկ օրում 812 մահ է եղել, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 11,500-ի, վարակվածների թվի աճը գրեթե 2 անգամ նվազել է մարտի կեսի համեմատ, գրում է Euronews-ը։ Մարտի 30-ի դրությամբ գրանցվել է նաև մեկ օրում ապաքինվածների ամենալավ ցուցանիշը՝ 1500 մարդ։

Դա լավագույն ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր։ Խիստ կարանտինը, որը գործում է Իտալիայում արդեն 3 շաբաթ, երկարացվել է մինչև Սբ Զատկի տոնը՝ ապրիլի 13-ը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։

Բերգամոյում իշխանությունները հորդորում են մնալ տանը, իսկ տասնյակ կամավորներ, որոնցից շատերը կորցրել են մերձավորներին, սնունդ և դեղեր են բաժանում կարիքավորներին։