Search
Close this search box.

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին. Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Արիանայի առողջական վիճակը վատացել է։ Նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք՝ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի« կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Սոցիալական իր էջում Լևոն Արոնյանը գրել է. «Ես բառեր չեմ գտնում իմ կնոջ՝ Արիանաի մահվան կապակցությամբ ցավս արտահայտելու համար։ Նա խելացի էր, աշխատասեր և կենսախինդ, որը գեղեցիկ կյանք ապրեց…

Ես սիրում եմ քեզ, քաղցրիկս, ննջիր խաղաղությամբ…«