Search
Close this search box.

Պաշտոնական արձագանք` կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին

Այսօր ArmLife.am ահազանգ էր հնչեցրել, որ կոճապղպեղի գինը հասել է աստղաբաշխական գնի` 1կգ. 12 հազար դրամ :

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆյսբուքյան իր էջում արձագանքել է կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին.

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով »:

Անի Սմբատյանը նշել է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: