Search
Close this search box.

Կառավարությունը հայտնում է կենսաթոշակների վճարման գործընթացի օրն ու կարգը

2020 թվականի ապրիլ ամսվա կսկսվի ապրիլի 2-ից:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: