Search
Close this search box.

«Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող». Արսեն Թորոսյան

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 58 նոր դեպքերի թվում կան նաև բուժաշխատողներ և մեկ զինծառայող:

«Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ: Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր: Այսինքն՝ բարելավում ունենք, հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք: Եվս երկու ծանր հիվանդ մեր բժիշկների աշխատանքների շնորհիվ, հավանաբար, կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ: Ունենք նաև ծանր վիճակում գտնվող երիտասարդ, որը մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել»,- ասաց Թորոսյանը:

Այսպիսով՝ Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 482-ի: