Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել. ինչ է կատարվել ձերբակալման պահին

Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։ Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան։

Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։

Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ։