Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա». բժիշկների երեխաների հուզիչ գրառումները

«Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները հետաքրքիր ձևով մարդկանց հորդորել են տանը մնալ, բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։

«Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։«Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։