Search
Close this search box.

ՀՀԿ-ն կամավորների ջոկատ է հավաքագրել կորոնավիրուսով վարակվածներին օգնելու համար

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ՝ բժշկական հաստատություններում և հատուկ մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։

««Մի քանի օրվա ընթացքում կամավորների ջոկատին անդամագրվել են տասնյակ երիտասարդ բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավորության սկզբունքով օգնել կորոնավիրուսով վարակված և այժմ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Նրանց մի մասի համար երիտասարդական կազմակերպության միջոցներով հատկացրել ենք նաև բժշկական հանդերձանք և ախտահանիչ միջոցներ» ,- ասել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անհրաժեշտ պարագաները՝ բժշկական պաշտպանիչ հագուստներ, ախտահանիչ նյութեր, բժշկական դիմակներ և այլն, արդեն իսկ հատկացվել են մարդասիրական առաքելություն իրականացնող կամավորներին և ձևավորված ջոկատները իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ծավալվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։