Search
Close this search box.

Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի մասին

ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի խոսնակը հայտնել է, որ երկրում դադարեցվել է նոր կորոնավիրուսի տարածումը:

Նա տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում գրանցվել է վարակի ավելի քան 82 հազար դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր վերականգնվել է 75.576 հիվանդ, մահացել  3,300մարդ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հնարավոր է Չինաստանում սկսվի վիրուսի դեմ պայքարի նոր փուլ, քանի որ կորոնավիրուսով նոր դեպքեր հայտնաբերվում  են արտերկրից Չինաստան ժամանած քաղաքացիների մոտ: Միայն շաբաթ օրը ` 42 երկրներից Չինաստան է եկել կորոնավիրուսով հիվանդ 693 քաղաքացի, նշել է ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի խոսնակը:

ArmLife.am