Search
Close this search box.

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը տեղեկացնում է. ֆոտո

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը տեղեկացնում է, որ ԲԿ–ին կից կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլներն արդեն տեղում են։

«Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքներն ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 19–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցում են մոդուլային ընդունարան։ Այն, նախարարի խոսքով, նախատեսվում էր պատրաստ լինել մինչև նախորդ շաբաթվա վերջ։ Սակայն նախորդ շաբաթ եղանակային անբավարար պայմանների պատճառով շինարարությունն ավարտին չհասցվեց։ Նոր սենյակները կօգնեն թեթևացնել «Նորք» ինֆեկցիոնի մահճակալային ֆոնդը։