Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանի և իր քաղաքապետ որդու Հրազդանը. վարորդները կասկադյոր են դարձել, սպառնում են ճանապարհ փակել

Հրազդան քաղաքը, որը հեղափոխությունից հետո անցավ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի ղեկավարության տակ, շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Մասնավորապես քաղաքի Կոճոռ թաղամասը, կամ Ներքին Ախտան Հրազդանի քարտեզից վաղուց դուրս է հայտնվել. չկա ճանապարհ, չկա լուսավորություն, որոշ տեղերում,մասնավորապես Երիտասարդական թաղամասում, տարվա այս եղանակին պարզապես մեքենաները թաղվում են ցեխերի մեջ ու չեն կարողանում դուրս գալ, ոտքով քայլելն էլ ուղղակի անհնարին է:

ArmԼife.am-ին դիմած կոճոռցիները նշում են, որ այլևս չեն կարող հանդուրժել հերթական քաղաքապետի արհամարհական վերաբերմունքն իրենց հանդեպ. «Եկան կոյուղագիծ անցկացնելու՝ աչքի փոխարեն ունքն էլ հանեցին, տնից չենք կարողանում դուրս գալ, խրվում ենք ցեխի մեջ:
Այս վիճակը արդեն տարիներ շարունակ է, ոչ մեքենա ու ոչ էլ կոշիկ է դիմանում: Ասում ենք, երբ էս ճանապարհի հարցը կլուծվի, մեզ պատասխանում են, թե էս հատվածը քաղաքի քարտեզից դուրս է: Ու երբ էս կորոնավիրուսի վիճակը կարգավորվի ու մեր վիճակը մնա նույնը, մենք էլ կփակենք Սևան-Երևան ճանապարհը, ու Հրազդան մտնող ճանապարհը ու կստիպենք, որ իրենք մեկ օր մեր փոխարեն զգան այս ճանապարհի հաճույքը՝ թե Սասուն Միքայելյանը, թե իր քաղաքապետ որդին ու թե մարզպետը ստիպված կլինեն վայելել էս ճանապարհը»,- մեզ հետ զրույցում բորբոքված խոսեցին կոճոռցիները:
Ի դեպ, կարծիք հնչեց նաև, որ խնդիրը չի լուծվում, քանի որ մարզպետը լավ հարաբերություն չունի Միքայելյանների հետ ու որևէ ծրագիր Հրազդան չի մտնում:

Մանրամասները՝ տեսանյութում