Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակից

ՀՀ առողջապահության նախարարի մումուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ 14 բուժաշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է: