Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա

Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Մայր Աթոռում կատարված Հանրապետական մաղթանքի ժամանակ շատերի ուշադրությունն է գրավել ողջ ընթացքում խաչի վրա նստած աղավնին։

Երեկ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։

YouTube–ի օգտատերերից մեկը` Արսեն Հարեյանը, տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է աղավնին նստած մնում խաչի վրա աղոթքի ընթացքում։

«Հետաքրքիրն այն էր, որ աղավնին սպասեց, մինչև արարողության ավարտն ու հենց աղոթքն ավարտվեց, այդ պահին թռավ: Աղավնին Աստվածաշնչում խորհրդանշում է հավատարմություն, որ բարի լուր բերեց Նոյին (Ծն. 8:11), այն նաև խորհրդանշում է Աստծո Սուրբ Հոգին, որ աղավնապես իջավ Տեր Հիսուսի վրա, նրա մկրտության ժամանակ (Ղկ. 3:22): Սա լավ նշան է և հույս է տալիս բոլորիս»,–գրում է Հարեյանը։

Աղոթքի ժամանակ խաչի վրա նստած աղավնու տեսարանը բավական քննարկվեց նաև սոցիալական ցանցերում` շատերը նշում էին, որ խաչի վրա նստած աղավնին լավ նշան է։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ հասել է 424–ի։ Մայր Աթոռում պարբերաբար աղոթք են հղում կորոնավիրուսի տարածման կանխարգելելուն ուղղված։