Search
Close this search box.

Հայաստանում ևս 2 մահ ունեցանք կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չհաջողվեց…

Ցավակցում եմ նրանց հարազատներին»: