Search
Close this search box.

Ինչպես են հուղարկավորելու Հայաստանում կորոնավիրուսից մահացած կնոջը

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Նրա դագաղը փակ է լինելու»,–ասաց Նիկողոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 26-ին, Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Հիշեցնենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը: