Search
Close this search box.

Դիեր են հայտնաբերվել

Մարտի 27-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Շինգինի ձոր» կոչվող տարածքում՝ սարի վրա (մոտ 30 մ բարձրություն), հայտնաբերվել է Ալում Ջ.-ի (ծնված 1931 թ.) դին:

Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին:

***

Մարտի 26-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով։ Փրկարարները հայտնաբերել են Անդրիկ Ս.-ի (ծնված 1939 թ.) դին։