Search
Close this search box.

Միասին մասնակցենք երիտասարդ կնոջ ու մոր փրկությանը

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատներ ու բարեկամներ,

Ստիպված եմ խոսել ինձ և ընտանիքիս պատուհասած ծանր փորձության մասին: Սա ինձ համար ոչ ցանկալի, բայց այլընտանք չունեցող քայլ է: Տիկնոջս՝ Սաթիկ Մարտիրոսյանի մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքային հիվանդություն (մետաստազային մելանոմա ): Մինչ օրս իմ ուժերով և ազգակիցների օգնությամբ կարողացել ենք առավելագույնը միայն նախնական հետազոտությունների փուլը ավարտին հասցնել: Հիմա, առանց օր կորցնելու, անհրաժեշտ է սկսել դեղորայքային թանկարժեք իմունային թերապիա, այնուհետ նաև՝ քիմիաթերապիա, վիրահատություն և այլն: Ընդ որում, բուժման այս փուլի դեղորայքը միայն արտասահմանից է հնարավոր գտնել, իսկ ժամկետները խախտել չի կարելի: Խնդրում եմ Ձեզ, հնարավորության սահմաններում ցուցաբերել ֆինանսական աջակցություն, օժանդակել մի երիտասարդ կնոջ ու մոր փրկության, որը ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է: Իսկ փրկություն, հավատացեք, կա:
Հարգելիներս, դրամական փոխանցումների համար ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ- ում բացվել են հաշվեհամարներ՝ հետևյալ արտարժույթներով:

ԴՐԱՄ՝ 1 6 3 5 6 8 0 1 5 0 3 2 (AMD)
ԱՄՆ ԴՈԼԼԱՐ՝ 1 6 3 5 6 8 0 1 5 0 4 0 (USD)
ՌԴ ՌՈՒԲԼԻ՝ 1 6 3 5 6 8 0 1 5 0 6 5 (RUR)
ԵՎՐՈ՝ 1 6 3 5 6 8 0 1 5 0 5 7 (EURO)

I DRAM՝ 077555593
ԻՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐ 9051 2102 0168 3228

Արտասահմանից փոխանցումների դեպքում խնդրում եմ ինձ հետ կապվել ֆեյսբուքյան էջի անձնական նամակով՝ այլ տվյալներ փոխանցելու համար: Խոստանում եմ հաշվետու լինել յուրաքանչյուր ծախսված լումայի համար:
Առողջ եղեք: Շատ եմ խնդրում տարածել այս հաղորդագրությունը սոցիալական ցանցերի ձեր էջերում: Սիրելիներս, ձեզանից յուրաքանչյուրի ֆինանսական ներդրումը աննկարագրելի կարևոր է այս պահին: Կանխավ շնորհակալ եմ, կներեք անհանգստության և այս գրառման համար: Հարգանքով՝ Տարոն Գևորգյան:
ՀԵՌ.՝ (091) 33-55-77, (077) 55-55-93
Viber, Whatsapp (+374) 91 33-55-77