Search
Close this search box.

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը՝ ըստ մարզերի

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերն ըստ մարզերի:
Այս պահին ՀՀ-ում 329 վարկվածներից 151-ը Երևանից է՝ վարակվածների շուրջ 46 տոկոսը:

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ վարակվածների թիվը 57 է, Արարատի մարզում՝ 56:

4-րդ տեղում Արմավիրն է (52 պացիենտ), հաջորդում են Շիրակը (5), Արագածոտնի մարզը (4), իսկ Լոռիում և Սյունիքում գրանցվել է 2-ական դեպք:

Տավուշում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել: