Search
Close this search box.

Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր` մարտի 27-ին, ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Խոսնակը հայտնեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վիրավորում է ստացել: