Search
Close this search box.

Պոպոլիզմը չի կարող դիմագրավել գլոբալ աղետներին

Սովորաբար մարդկության պատմության շրջափուլերում գլոբալ իրադարձությունների ժամանակ դժվարին փուլերը հաջողությամբ են հաղթահարել այն հասարակությունները կամ երկրները, որոնք կրել են իրենց մեջ գաղափարախոսական ինչպես նաև ռացիոնալության կամ պրագմատիզմի բաղադրիչ:

Մերօրյա քաղաքակիրթ աշխարհի այսօրվա իրականության համատեքստում ռացիոնալությունը իր տեղը զիջել է գաղափարախոսությունների մերժմանը կամ այլ կերպ ասած պոպուլիզմին: Պոպուլիզմը որպես այդպիսին առաջին հայացքից բավականին գայթակղիչ է թվում, թե՛ քաղաքական սուբյեկտների համար և թե՛ հասարակության համար: Սակայն պոպուլիզմը երբեք չի կարող լինել արդյունավետ, որովհետև այն ըստէության լիովին սնանկ է, և չի ենթադրում ամուր գաղափարական հիմքով ստաբիլ և արդյունավետ համակարգերի ստեղծում:

Իսկ այն կառավարությունները, որոնք իրենց ռազմավարության շեշտադրումը կատարում են հիմք ընդունելով պոպուլիզմը՝ երկարաժամկետ կտրվածքով դատապարտված են լինում ձախողման: Պոպուլիզմը որպես էդպիսին չի կարող դիմագրավել գլոբալ աղետներին, որովհետև փորձություններին կամ աղետներին կարող են դիմագրավել միայն գաղափարական առումով կայացած և ամենակարևորը ստաբիլ համակարգերը, որը պոպուլիզմի դեպքում ինչպես նշվեց բացառվում է: Այն ինչ կատարվում է, կորոնավիրուսի պանդեմիայի շրջանակներում լիովին արտացոլում է այս իրողությունը:

Աղետի դեմ շատ ավելի արդյունավետ դիմագրավում են Ճապոնիայի, Կորեայի, կամ Գերմանիայի պես ոչ պոպուլիստական ուղղվածության երկրները: Իսկ այլ տեղերում, որտեղ գերիշխում է պոպուլիզմը, թեկուզ ԱՄՆ-ում կամ Արևմտյան Եվրոպայի երկրներում՝ արդեն հստակորեն երևում է իրավիճակի սարսափելիությունը: Մեծ հաշվով կորոնավիրուսի աղետը ի ցույց դրեց պոպուլիզմով համեմված համակարգերի սնանկությունը և պրագմատիզմի, ռացիոնալիզմի հրամայականը: Շատերը գտնում են, որ կորոնավիրուսի աղետից հետո գլոբալ փոփոխություններ կլինեն աշխարհում:

Այո այդ փոփոխությունները լինելու են: Վստահաբար այդ փոփոխությունների համատեքստում պոպուլիզմը որպես էդպիսին կսկսի իր տեղը զիջել պրագմատիզմին: Հայաստանում այն ձախողումները որոնք առկա են՝ դրանք պոպուլիզմի դրսևորման առարակայական հետևանքներն են: Վերոգրյալից բխում է այն, որ պոպուլիզմը այլևս չպետք է տեղ ունենա մեր քաղաքական կյանքում:

Հետկորոնավիրուսային աշխարհում գալիք փոփոխությունների համատեքստում Հայաստանը, որպես արևմտյան կամ համամարդկային արժեքների բնօրաններից մեկը այդ փոփոխությունների համատեքստում եվս անմասն չի կարող մնալ:
Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից