Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան. Արսեն Թորոսյան

«Վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան,- տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,- վարակակիր երեխաներն իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։ Կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»։

Նախարարը ժխտեց լրագրողի այն պնդումը, թե վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:

«Երկու ամսական երեխա հաստատ չունենք: Երբ մենք նշում ենք որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունենք այդ տարիքային խմբի առողջ երեխաներին։ Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք իմունոդեֆիցիտ ենք արհեստականորեն առաջացնում որևէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային՝ որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք․ օրինակ, քիմիոթերապիտա ստացող երեխաներին պաշտպանելու համար»։

Մանրամասը՝ տեսանյութում: