Search
Close this search box.

Ովքեր կստանան 100 հազար դրամ միանվագ նպաստ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ մարտի 13-25-ն աշխատանքից ազատված ծնողները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա, կստանան 100 հազար դրամ միանվագ նպաստ։ Նա մանրամասնեց՝ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներում, եթե երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում, կամ նույն ժամանակահատվածում ծնողներից մեկն է ազատվել աշխատանքից, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է, իսկ մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած, և չորրոդ պայմանը՝ միայնակ մոր կամ երեխայի հետ ապրող ծնողի դեպքում է, եթե նույն ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, մանրամասնել է պաշտոնյան։