Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լիբանանում կորոնավիրուսից հայազգի է մահացել

Պէյրութի  մէջ    իր մահկանացուն  կնքած է   լիբանանահայ երիտասարդ  Պետիկ Օղկասեանը։

Այս  մասին  «Արեւելք» տեղեկութիւն  ստացաւ հանգուցեալի ընկերներէն։

Կը  նշուի, որ   հանգուցեալը   2  օր  առաջ անհանգստացած   եւ   փոխադրուած  է  «Ռաֆիք  Հարիրի»ի   անուան  հիւանդանոց,  ուր    այսօր կնքած է իր մահկանացուն։

Լիբանանեան  MTV Lebanon    կայանը, Պետիկի  մահուան լուրէն   ժամ մը  անց   կատարած է  կարճ լրատւութիւն մը, նշելով, որ   Պետիկ Օղկասեան    վարակուած էր  «Քորոնա»  վարակով , որուն հետեւանքով ալ մահացած է։

Կայանը նաեւ կը  հաղորդէ, որ  Օղկասեան  կը տառապէր   այլ անհանգստութիւններէ։

Կայանին  հաղորդումով  Պետիկ Օղկասեանի  մահով Լիբանանի մէջ «Քորոնա» ժահրին հետեւանքով մահացածներուն թիւը կը բարձրանայ  6-ի։

Յիշեցնենք, որ  հանգուցեալը  հայր էր  2 զաւակներու։