Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բժշկական պաշտպանիչ հագուստներով լեզգինկա պարում

Այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում սահմանված կարանտինային ռեժիմի հետևանքով մարդիկ փորձում են իրենց առօրյան փոքր-ինչ հետաքրքրացնել և իրենց կենսակերպով հաճախ կիսվում են համացանցում։

Ռուսական RT լրատվականի յութուբյան տեսաալիքում մի տեսանյութ է տարածվել, որում մի քանի մարդ պաշտպանիչ հագուստով լեզգինկա է պարում։ Երևում է՝ այս կերպ վերջիններս ցանկանում են դժվարին իրավիճակում տրամադրությունը բարձր պահել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 703 մարդ։