Search
Close this search box.

Ռուսաստանը դադարեցնում է բոլոր կանոնավոր եւ չարտերային չվերթները

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել բոլոր կանոնավոր եւ չարտերային չվերթները։

Բացառություն են կազմելու միայն ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքները: Ինչպես հայտնում է itar-tass.ru  ռուսական կայքը, համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստից հետո: