Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Արսեն Թորոսյանից

Միջին ծանրության հիվանդների համար գործող 4 հիվանդանոցների մահճակալային ֆոնդը 6 ներկա դրությամբ 650 մահճակալ է: Այդ 4 հիվանդանոցներն են Նորքի ինֆեկցիոնը, օրթոպեդիայի ինստիտուտը ոստիկանության հոսպիտալը և «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի ծննդատան մասնաճյուղը: Առաջիկայում կարող են դրա համար առանձնացվել նաև մարզային առողջապահական հաստատություններ:

Հիմա հիվանդներ կան նաև Գյումրու և Վանաձորի հիվանդանոցներում:
Ինչ վերաբերում է թոքերի արհեստական շնչառության սարքավորումներին, ապա ըստ նախարարի՝ ունենք 42 սարք, որից մեկն են օգտագործում 1 ծանր հիվանդի համար:
«Գնումների պրոցեսի մեջ ենք հիմա, Երևանում 7 սարք գնման պրոցեսի մեջ է, ստուգում ենք, որ աշխատանքային վիճակում լինի: Ձեռքբերումներ ենք կատարում աշխարի բոլոր երկրներից, սակայն հիմնական մատակարարը մնում է Չինաստանը»,- նշեց նախարար Արսեն Թորոսյանը: