Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կա 249 վարակակիր… վաղվանից փողոց դուրս եկող բոլոր քաղաքացիները պետք է անձնագիր ունենան և հստակ բացատրեն, թե ուր են գնում». Նիկոլ Փաշինյանի ուղերձը

«49 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ ՀՀ այլ բուժհաստատություններում, մի մասը նույնիսկ ջերմություն չունի:

«Նրանց հիվանդանոցում գտնվելու միակ նպատակը նրանց շփումն այլ մարդկանց հետ կանխելն է: Ունենք վարակված 11 անձ՝ 60-ից բարձր տարիքի, 5 անձ՝ 70-ից բարձր տարիքի: 80-ից բարձր տարիքային խմբում վարակվածներ չունենք»,-տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ 30 վարակակիր այս պահին թոքաբորբով հիվանդ է, 4-ի վիճակը ծանր է: Ցավոք, 70-ն անց մեկ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: