Search
Close this search box.

Իրանում հոգևորականը ներխուժել է հիվանդանոց և փորձել բուժել կորոնավիրուսով վարակված հիվանդին

Իրանական Բենդեր-Էնզելի քաղաքից հոգևորականն անօրինական կերպով փորձել է անուշաբույր նյութով բուժել կորոնավիրուսով վարակված հիվանդին, հայտնում է Deutsche Welle-ն։

Հայտնի է, որ տղամարդը թաքուն ներխուժել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ հիվանդ երիտասարդն է պառկած եղել։ Հոգևորականը հիվանդին հայտնել է, որ բժիշկներն, իբր, այլևս չեն կարող փրկել նրան և առաջարկել է «իսլամական հրաշագործ նյութով» բուժել։

Հիվանդի համաձայնությունը ստանալուց հետո հոգևորականը հանել է նրա դիմակը և դեմքն ամբողջովին պարֆյումերային հեղուկով պատել։ Հիվանդը մահացել է երեք օր անց։

Դատախազությունը հոգևորականի ձերբակալության մասին հրաման է ներկայացրել։